top of page

Ամեն ինչ արել են, որ Արման Թաթոյանը համաձայնվի


Hraparak.am գրոում է ․


Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 23-ին։ Սակայն ամիսներ շարունակ խոսվում է նրա հետագա ճակատագրի մասին։


Մենք դեռ հոկտեմբերին գրել էինք, որ Թաթոյանին առաջարկ է արվել՝ մտնելու քաղաքականություն, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի թիմի կազմում։


Նա հերքել էր այդ լուրերը։


Սակայն, մեր տեղեկություններով, նրան արդեն մեկ տարուց ավելի է նման առաջարկներ արվում էին։


Դեռ խորհրդարանական ընտրությունների նախօրեին էին նման առաջարկներ արվել եւ ընդդիմությունը ամեն ինչ անում էր, որպեսզի Թաթոյանը մտնի քաղաքականություն, քանի որ, գաղտնիք չէ՝ նա ամենաբարձր վարկանիշն ունեցող անձանցից մեկն է երկրում։


Սակայն Թաթոյանը մերժել էր։


Մենք տեղեկացանք, որ Արման Թաթոյանը մերժել է նաեւ խորհրդարանական ընդդիմության առաջարկը՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու։ Եւ նաեւ դա է եղել պատճառը, որ ընդդիմությունը որոշեց թեկնածու չառաջադրել։


Մեզ ասացին, որ Թաթոյանը պատրաստվում է միջազգային կառույցներից մեկում աշխատել, սակայն կասկածներ կան, որ պարզապես չի ուզում, որ իր անունն ասոցացվի նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։



Commenti


1/465

LATEST NEWS​​

bottom of page