top of page

Արցախի դատախազությունը մանրամասներ է ներկայացրել այսօրվա կրակոցներից


Սույն թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Այդ մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։


Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել։


Դեպքի մասին հաղորդվելուց հետո ԱՀ ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, տեղում իրականացվում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:


ԱՀ դատախազության կողմից դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին: 


Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազության կողմից:



Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page