top of page

Առաջին անգամ նման միջոցառում ենք հյուրընկալելու մայրաքաղաքում․ Արայիկ Հարությունյան



Երբ 2018 թվականին դարձա նախարար, առաջին որոշումներից մեկը Կենսաբանության միջազգային օլիմպիադան Հայաստանում 2022-ին ընդունելն էր: Ուրախ եմ, որՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ նման միջոցառում ենք հյուրընկալելու մայրաքաղաքում, ինչը լուրջ խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը։

«Միջոցառմանը մասնակցելու են 80 երկրի թիմեր:

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում անցկացվելիք Կենսաբանության միջազգային օլիմպիադայի նախապատրաստական աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները»,- գրել է նա:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page