top of page

Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնելու․ նա հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին



«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կորոնավիրուսի թեստ պետք է հանձնի, այժմ նա աշխատում է, պահպանելով հակահամաճարակային բոլոր միջոցառումները»,-այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։


Հարցին, թե հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ միջոցառումներ նախատեսվում են թե ոչ, Լուսինե Ավանեսյանը նշեց, որ մեծ միջոցառումներ չեն նախատեսվում, իսկ նախագահը կմասնակցի թե ոչ, դեռևս հայտնի չէ, մասնակցելու դեպքում հաղորդագրություն կտարածվի»:


նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 24-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Նշենք նաև, որ Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով և ինքնամեկուսացել է։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page