top of page

Սահմանադրությունը ամեն օր խախտողները, երբեք չեն կարող այն իրապես բարեփոխել. Վարդևանյան



ԱԺ «Հայաստան» խմբացության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.


«Նայեցի «Սահմանադրական բարեփոխումների խորհրդի» նիստը: Ի թիվս այլ անդամների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ մեկ ժամից ավելի քննարկում են թեկնածուների «գնահատման» կարգ: Քննարկումը հերթական անգամ փաստում է, որ սահմանադրական բարեփոխումների իրական օրակարգ առկա չէ: Սահմանադրությունը ամեն օր խախտողները, երբեք չեն կարող այն իրապես բարեփոխել»:



Comments