top of page

Արաբական կոալիցիան հարված է հասցրել Եմենում հութիների հեռահաղորդակցության համակարգին


Սաուդյան պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների հեռահաղորդակցության համակարգը, որն օգտագործվում էր անօդաչու թռչող սարքերը կառավարելու համար։ Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ հարվածը հասցվել է կապի նախարարությանը։ Կոալիցիան հայտարարել է, որ հութիներն օգտագործում են նախարարության շտաբը «թշնամական գործողություններ իրականացնելու համար»:


Հաղորդագրությունում նշվում է, որ Եմենի մայրաքաղաք Սանայում նախարարություններում աշխատող խաղաղ բնակիչներին կոալիցիան ավելի վաղ զգուշացրել էր շտապ տարհանման անհրաժեշտության մասին։


Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականի մարտից։ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան աջակցում է Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ դիմակայելու երկրի մի մասը վերահսկող հութի ապստամբներին։ Արևմուտքում ասում են, որ հութի ապստամբներին աջակցում է Իրանը։


ԱՄԷ-ն զգալիորեն կրճատել է իր զորքերի մասնակցությունը արաբական կոալիցիայի գործողությանը, սակայն շարունակում է ներգրավված լինել Եմենի հակամարտության մեջ և աջակցում է տեղի զինված մի քանի խմբավորումներին։

תגובות


1/465

LATEST NEWS​​

bottom of page