top of page

Շուրջ 4,5 մլն դրամ․ ովքեր են Անդրանիկ Մկրտչյանի մահվան դեպքով փորձագիտական ծառայություն մատուցել


ree

Վարչապետի աշխատակազմիn մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով փորձաքննության ծառայություններ են մատուցում մշտապես նույն անձինք։ Մասնավորապես, e-gov կայքից MediaHub.am-ը տեղեկանում է, որ նման ձառայություններ մատուցում են Զարուհի Արամի Մեջլումյանը, Պետիկ Վահանի Մկրտչյանը, Դավիթ Գեորգիի Գյուրջյանը և Արայիկ Պապիկյանը։


Փետրվարի 8-ին վարչապետի աշխատակազմը նշված անձանց հետ կրկին պայմանագրեր է կնքել։ Բոլոր փորձագիտական ծառայությունները կապված են ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Անդրանիկ Արմենի Մկրտչյանի մահվան հետ։ Զարուհի Արամի Մեջլումյանը, որը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինն է, մասնագիտությամբ փաստաբան է, իշխանափոխությունից հետո զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի մամուլի խոսնակի պաշտոնը։ Նոր պայմանագրով վարչապետի աշխատակազմը փորձագիտական ծառայության դիմաց Մեջլումյանին պարտավորվել է վճարել 1,125,949 դրամ։


Դավիթ Գեորգիի Գյուրջյանը ևս փաստաբան է և Զարուհի Մեջլումյանի հետ նույն գործերով և նույն գումարի դիմաց է փորձագիտական ծառայություններ մատուցում վարչապետի աշխատակազմին։ Պետիկ Վահանի Մկրտչյանը ևս նույն գործերով ու նույն գումարի դիմաց է փորձագիտական ծառայություն մատուցել։ Վերջինս 2021թ-ի ապրիլի 5-ին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական։ Այս գործով փորձագիտական ծառայություն է մատուցում նաև Արայիկ Պապիկյանը, որը 2009թ-ից հանդիսանում է Հելսինկյան Ասոցիացիայի աշխատակից։ Նշենք, որ Հելսինկյան Ասոցիացիան, ըստ լուրերի, ֆինանսական աջակցություն է ստանում Սորոսի հիմնադրամից։ Ընդհանուր առմամբ, վարչապետի աշխատակազմը նույն դեպքով փորձագիտական ծառայություն մատուցելու համար վճարել է 4,503,796 դրամ։ Արմինե Նավոյան

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page