top of page

Անահիտ Ավանեսյանը՝ բարերար․ քաղաքացին դիմել է Թագուհի Թովմասյանին



Քաղաքացին դիմել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին, խնդրելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լինի նրա բարերարը։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Թոմվասյանը։


«Քաղաքացին ինձ ուղղված դիմումում տեղեկացրել է, որ դիմում է ուղարկել նաև ՀՀ առողջապահության նախարարին՝ խնդրելով լինել իր բարերարը, քանի որ իր բարեկամներից և ոչ ոք չի ցանկացել կրել իր ՊՇՌ հետազոտության վճարի ֆինանսական բեռը»,- ասաց պատգամավորը։


Նա նշեց, որ նախարարին հորդորելու է իրագործել առաջարկը՝ հաշվի առնելով նրա դեկտեմբերի 30-ի մամլո ասուլիսում արված հայտարարությունն այն մասին, որ «․․․ այո, Սահմանադրական դատարանը «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել է հակասահմանադրական, այն դուրս կգա, քանի որ չեն կարող սահամանափակել, որ քաղաքացին հենց իր հաշվին կատարի վճարը, և ոչ թե ասենք ինչ-որ բարեկամի, բարերարի կամ որևէ այլ անձի հաշվին, ով ցանկություն ունի իր փոխարեն վճարել թեստի համար, ու քանի որ նման սահմանափակում չեն կարող մտցնել, ինչը, կարծում եմ, իրավաչափ է, այո, քաղաքացու փոխարեն կարող է նաև նրա բարեկամը վճարել թեստի համար․․․»։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page