ԱՄՆ-ից Ուկրաինա է ժամանել 80 տոննա զինամթերքով ինքնաթիռ
Ամերիկյան իններորդ ինքնաթիռը Ուկրաինա է ժամանել 80 տոննա զինամթերքով, որը մատակարարվել է Կիևին՝ ռազմատեխնիկական օգնության շրջանակներում. հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Նա հայտնել է, որ Կիևը ստացել է 80 տոննա զինամթերք։ Նաև նշել է, որ մինչ այդ Ուկրաինա է ժամանել Մեծ Բրիտանիայի ռազմատեխնիկական աջակցությամբ բեռ։
Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ գործընկեր երկրները Ուկրաինային տրամադրել են 1,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։
Comentários