top of page

«Հաճախորդների ֆինանսական անվտանգությունն ԱՄԻՕԻ առաջնային նպատակն է»


Հարցազրույց «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ ՏՏ ռազմավարության խորհրդատու Վադիմ Գերասիմենկոյի հետ

-Վերաբրենդավորումից հետո խոստացել էիք նոր թվային լուծումներ առաջարկել, ի՞նչ նորույթներ ունեք ԱՄԻՕ Մոբայլ հավելվածում և ինչ եք առաջարկում հաճախորդներին:-Լինելով հավատարիմ խոստմանը, մենք իրականացրել ենք ծավալուն աշխատանք՝ ստեղծելով նոր ԱՄԻՕ Մոբայլ հավելվածը և Ինտերնետ բանկինգ հարթակը: Բանկն իր թվային հարթակների միջոցով առաջարկում է բազմաթիվ նոր ծառայություններ հաճախորդներին՝ միաժամանակ ապահովելով հարմարավետությունը և անվտանգությունը: 

Հաճախորդներն առանց Բանկ այցելելու հնարավորություն ունեն իրականացնել տարբեր գործարքներ: ԱՄԻՕ Մոբայլ հավելվածում արդեն իսկ կարելի է ներդնել օնլայն ավանդ, որն ունի իր առավելությունները, ստեղծել թվային քարտ, րոպեների ընթացքում կատարել փոխանցումներ և վճարումներ, օգտվել մի շարք այլ ծառայություններից:

ԱՄԻՕՆ ցանկացած փոփոխություն կատարելիս առաջնորդվում է հաճախորդի հարմարավետության և անվտանգության ապահովման սկզբունքներով:  Ինտերնետ բանկինգի միջոցով նույնպես մենք փորձելու ենք հանրության  համար էլ ավելի հասանելի, ճանաչելի և կիրառելի դարձնել ժամանակակից թվային գործիքները:

-Ինչպե՞ս եք գնահատում Ձեր IT անվտանգության պաշտպանվածությունը:-Ինչպես նշեցի, մեր համար կարևորը՝ գործարքներ կատարելիս ապահովել հաճախորդին հարմարավետություն ևանվտանգություն:

Մեր կյանքում տեղ գտած նոր իրականությունը՝ թվային աշխարհը շատ անկայուն է և, ցավոք, անվերահսկելի: Սա մի տիրույթ է, որտեղ կարող ես հանդիպել բազմաթիվ գրոհների և խոչընդոտների: Միայն լավ անվտանգ համակարգի դեպքում կարելի է վստահ լինել դրանց հաղթահարմանը:

Մենք առաջնահերթություն ենք տալիս կիբերանվտանգությանը, ինչով պայմանավորված օրեցօր զարգացող կիբեր սպառնալիքների դեմ պայքարում ենք կայուն միջոցներով:

Վերջերս կիբերհարձակում է եղել համակարգի վրա, որը մենք հաջողությամբ չեզոքացրել ենք: Համակարգն աշխատել է անխափան ռեժիմով, և կիբերհարձակումը ոչ մի հետևանք չի ունեցել, ոչ հաճախորդներն են այն զգացել, ոչ էլ համակարգի աշխատանքն է խաթարվել: 

Ընդլայնված գաղտնագրումը, տարատեսակ մոնիթորինգները և անվտանգության շարունակական թարմացումները մեր պաշտպանական ռազմավարության անբաժանելի մասն են: Մենք ներդրումներ ենք կատարում գերժամանակակից տեխնոլոգիաների մեջ՝ մեր համակարգը հզորացնելու և հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունը մեր մեծագույն խնդիրն է: Մեր պրոֆեսիոնալ թիմով միշտ պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի:

-Ինչպե՞ս եք տեսնում բանկի զարգացման ուղին, ինչ սպասել ապագայում:-Մենք շարունակելու ենք մեր որդեգրած նոր քաղաքականությանը համապատասխան  թվային հարթակների զարգացումն այն աստիճանի, որպեսզի համապատասխանենք միջազգային թվային Բանկի չափորոշիչներին:

Եվ ինչու ոչ, ձգտելու ենք սահմանել նոր բանկային չափորոշիչներ Հայաստանում՝ կիրառելով Արևմուտքի հաջողված փորձառությունը:Սպասեք նորությունների:

Սկզբնաղբյուր՝ ejc.am

Comments