top of page

32-ամյա վարորդը Toyota-ով բախվել է ծառին․ մեկ այլ մեքենայի վթարային իրավիճակ էր ստեղծել և փախել



Փետրվարի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմանում Երևանի բնակիչը՝ 30-ամյա Ալբերտ Մ․-ն, իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, գրում է shamshyan.com-ը։


Վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։


Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել և դեպքի վայրից դիմել փախուստի։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակը ստեղծած և փախուստի դիմած վարորդին և նրա վարած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page