Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա իր հարավային սահմանների երկայնքով «տեռորիստան» ստեղծել
Թուրքիան հայտարարել է, որ թույլ չի տա իր հարավային սահմանների երկայնքով «տեռորիստան» ստեղծել՝ «ոչ մի պատրվակով կամ պատճառով»։ Նման հայտարարություն է արել երկրի նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած անվտանգության հարցերով հանդիպման արդյունքներով, փոխանցում է Anadolu-ն։
Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել «ահաբեկչության դեմ պայքարի առաջընթացի», ինչպես նաև ուրբաթ օրը Հյուսիսային Իրաքում գտնվող Pençe-Kilit գործողության տարածքում «ստոր ահաբեկչության համատեքստում ձեռնարկված և ձեռնարկվելիք քայլերի շուրջ»։
Հանդիպմանը մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Մեթին Գյուրաքը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը, Թուրքիայի նախագահի աշխատակազմին առընթեր կապերի գրասենյակի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը։
Comments