top of page

Գրիգորյանը Շվեդիայի դեսպանին ներկայացրել է ԶՈՒ կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ ջանքերը



Փետրվարի 21-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:


ԱԽ գրասենյակից հայտնում են, որ դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորման վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման կարևորությունը:


ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը:


Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, ավելի լավ շրջակա միջավայր ունենալու և կլիմայական ազդեցությունների նվազեցմանը վերաբերող հարցերի լայն շրջանակին:




Opmerkingen


1/480

LATEST NEWS​​

bottom of page