ChatGPT-ի ստեղծողները գործարկել են նեյրոցանց, որը տեքստի հիման վրա իրատեսական տեսանյութեր է ստեղծում

Ամերիկյան OpenAI տեխնոլոգիական ընկերությունը, որն ստեղծել է արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ChatGPT չատբոտը, հայտարարել է ԱԲ նոր գործիքի գործարկման մասին, որը կոչվում է Sora: Այն նախատեսված է տեքստային նկարագրության միջոցով տեսանյութեր ստեղծելու համար, ասվում է ընկերության պաշտոնական կայքում։
Ըստ ծառայության նկարագրության՝ Sora-ն կարող է ստեղծել իրատեսական և հետաքրքիր տեսանյութեր՝ հիմնվելով տեքստային հրահանգների վրա՝ մինչև մեկ րոպե տևողությամբ։Ընկերությունը նշել է, որ ԱԲ-ի մոդելը պատկերացնում է, թե նկարագրված առարկաներն ինչ տեսքով գոյություն ունեն իրական աշխարհում, ինչպես նաև կարող է ճշգրիտ կերպով հասկանալ հրահանգը և ստեղծել «համոզիչ կերպարներ, որոնք արտահայտում են հզոր զգացմունքներ»։
Նյարդային ցանցը նաև ի վիճակի է տեսագրություն ստեղծել՝ հիմնված անշարժ պատկերի վրա, ստեղծել բացակայող կադրեր պատրաստի տեսանյութերում կամ լրացնել դրանք: OpenAI-ը զգուշացրել է, որ Sora-ն կարող է սխալներ թույլ տալ բարդ տեսարաններ մոդելավորելիս։
Ներկայումս այս գործիքը փորձարկվում է, որպեսզի գնահատեն մոդելի հնարավոր ռիսկերը և վնասը, որ այն կարող է պատճառել։
«Մենք կներգրավենք քաղաքական գործիչներին, դասավանդողներին և արվեստագետներին ամբողջ աշխարհում՝ հասկանալու իրենց խնդիրները և բացահայտելու այս նոր տեխնոլոգիայի դրական կիրառությունները»,- նշել է OpenAI ընկերությունը։
Ահա տեսանյութերի մի քանի օրինակներ։
תגובות