Իշխանությունը հաշվում է Թաթոյանից ազատվելու օրերը
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Փետրվարի 23-ին պաշտոնին հրաժեշտ է տալու ՄԻՊ Արման Թաթոյանը։
Սա շատ վատ լուր է Հայաստանի հասարակության համար, որովհետև, առանց չափազանցության, ՄԻՊ-ը Հայաստանում գործող միակ պետական ինստիտուտն է, որին հետաքրքրում է Հայաստանի քաղաքացին՝ իր բոլոր պրոբլեմներով հանդերձ, սկսած՝ սոցիալական հարցերից, վերջացրած՝ քաղաքական ազատություններով ու անվտանգության խնդիրներով։
ՄԻՊ-ը չուներ մեծ լիազորություններ, գործադիր իշխանությունն անընդհատ ու համակարգված խոչընդոտում էր ՄԻՊ գործունեությունը, սակայն Արման Թաթոյանն անտրտունջ կատարում էր իր գործը՝ ստեղծելով օպերատիվ արձագանքման արդյունավետ գործիքակազմ։Ըստ Հայաստանում անցկացված Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հերթական սոցհարցման՝ հանրությունն ամենաշատը՝ 68 տոկոսը, բավարարված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքով։
Սա Արման Թաթոյանի գործունեության լավագույն ցուցիչն է, նրա վարկանիշը, հեղինակությունը գերազանցում են Նիկոլ Փաշինյանի վարկանիշին, որն ընդամենը երկու- երեք տարի առաջ հասարակության մեծամասնության «սրտի վարչապետն» էր։ Հենց այս հանգամանք էլ հունից հանում է Փաշինյանի ու նրա շրջապատին, որոնք հաշվում է Թաթոյանից ազատվելու օրերը։
Արման Թաթոյանի գործունեության մեկ այլ հանգամանք էլ կա, որից իշխանությունը սարսափում է։ Հայաստանի ՄԻՊ-ի ակտիվությունը, արդյունավետ գործունեությունն առիթ են դառնում, որ եվրոպական կոնկրետ կառույցներում արձանագրեն մեր երկրում ժողովրդավարության նահանջի փաստը։
Խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է ՄԻՊ գործունեության հեռարձակումն արգելափակելու քաղաքականություն՝ հենց երեկ հայտարարել է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը։
Հենց այս վախերն էին, որ իշխանությանը ստիպեցին ընտրել «գրպանային» ՄԻՊ, որն իր պաշտոնավարումը կսկսի փետրվարի 23-ից։ Դրանից հետո այլևս որևէ մեկը չի կարող ասել, թե ՄԻՊ-ն իր վարկանիշով գերազանցել է Փաշինյանին կամ, որ ՄԻՊ-ն արձանագրել է ժողովրդավարության նահանջ։ Փաշինյանին պետք է «հեղափոխական ճահիճ», որտեղ «խեղդվելու» են քաղաքացին ու քաղաքացիականությունը։
Վահրամ Բագրատյան
Comentarios