top of page

Երևանում 25-ամյա վարորդը «Volkswagen Golf»-ով մխրճվել է աղբարկղերի մեջ

Երեկ՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Համլետ Վ․-ն իր վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի «15 կվարտալից» դեպի «Սիլիկյան» թաղամաս տանող հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գրանցված աղբարկղերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ աղբարկղերն էլ մի մասը կոտրվել են, մի մասն էլ ցաք-ցրիվ են եղել։

Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Commentaires


1/465

LATEST NEWS​​

bottom of page