«Ժողովուրդ». 2 մլն 214 հազար դրամի թղթապանակներ, 240 հազար դրամի երկու դրոշ․ ՀՀ ԱՆ հետաքրքիր գնումները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ուսումնասիրելով ՀՀ արդարադատության նախարարության 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների գնումները՝ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ, բացի խոշոր դրամաշնորհներից, ինչպիսին են «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրած 175 մլն 211 հազար դրամ դրամաշնորհը, «Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն» հիմնադրամին տված 445 մլն 400 հազար դրամ դրամաշնորհը, նաեւ նախարարությունն այլ հետաքրքիր գնումների պայմանագրեր է կնքել։
Օրինակ՝ նախարարությունը 30 հազար թելով թղթապանակ է գնել` 2 մլն 214 հազար դրամ արժողությամբ։
Թղթապանակի բնութագիրը, ըստ պայմանագրի, հետեւյալն է՝ թղթապանակ՝ թելով կապվող, թղթյա, նախատեսված A4 չափի թղթերի համար, ստվարաթղթի խտությունը՝ 400գ/քմ, ստվարաթղթի դիմերեսի սպիտակությունը` 120 (CIE համակարգով), չափսերը՝ 220x315x15մմ, դիմերեսին գրված՝ «ԹՂԹԱՊԱՆԱԿ»: Ապրանքների մատակարարումը, բեռնաթափումը պահեստ իրականացնում է վաճառողը:Հաջորդ հետաքրքիր գնումը 240 հազար դրամ արժողությամբ պայմանագրի միջոցով ձեռք բերված 2 դրոշներն են, որոնց մեկ հատի արժեքը կազմել է 120 հազար դրամ»։
Comments