top of page

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Եռաբլուրում միջադեպից հետո ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գրանցված միջադեպին․

«Արցախի Հանրապետության իշխանությունները ցավում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «24News.am» լրատվամիջոցի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցած միջադեպի համար, հայցում նրանց ներողամտությունը:

Անթույլատրելի որակելով տեղի ունեցածը՝ նախագահ Սամվել Շահրամանյանը միջադեպից ժամեր անց ընդունել է լրատվամիջոցի ներկայացուցիչներին, լսել նրանց ու դատապարտել կատարվածը»:

Comentarios


1/471

LATEST NEWS​​

bottom of page