«Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել». Ալիև
Ինչքան էլ Հայաստանը հովանավոր ունենա, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել»,- փետրվարի 14-ին իր երդմնակալության արարողության ժամանակ ասել է նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների ու շանտաժի լեզվով խոսելը նրանց համար թանկ կարժենա, և դա, հավանաբար, բոլորն են տեսնում։
«Եթե մեր նկատմամբ տարածքային պահանջներին վերջ չդնեն, եթե Հայաստանը իր օրենսդրությունը չվերադարձնի բնականոն հուն, ապա, բնականաբար, խաղաղ պայմանագիր չի լինի»,- հավելել է Ալիևը։
Երկրի ղեկավարը խոստացել է, որ բանակի կառուցման գործընթացը կշարունակվի։ Ադրբեջանական բանակը, նրա խոսքերով, «իր ուժը ցույց տվեց ոչ թե զորավարժություններում, ոչ թե շքերթներում, այլ մարտի դաշտում»։
Հիշեցնելով, որ պետբյուջեում ամենամեծ ծախսերը ռազմական ծախսերն են, ինչպես նաև Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերականգնման ծախսերը, երկրի ղեկավարը նշել է, որ երկրում ստեղծվում է հզոր ռազմարդյունաբերական համալիր, որի առաջին փուլն արդեն ավարտված է, իսկ երկրորդ փուլն ավելի լայնամասշտաբ կլինի:
Comments