top of page

Անկարան ցանկանում է ՆԱՏՕ նոր գլխավոր քարտուղարից զենքի արտահանման երաշխիքներ ստանալ. Bloomberg

Թուրքիայի իշխանությունները մտադիր են ՆԱՏՕ նոր քարտուղարից, որը փոխարինելու է Յենս Սթոլտենբերգին, երաշխիքներ ստանալ, որ դաշինքի երկրների միջեւ սպառազինությունների արտահանման սահմանափակումներ չեն լինի։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Անկարան, Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղարի թեկնածությանն աջակցելու դիմաց, մի քանի պահանջներ ունի Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյութեին (որը ցանկություն է հայտնել փոխարինել Սթոլտենբերգին) կամ էլ այդ պաշտոնի ցանկացած այլ թեկնածուին։

Թուրքիան ցանկանում է Ռյութեից խոստում ստանալ, որ իրեն կներառեն Եվրամիության հետ ՆԱՏՕ գործընկերային համաձայնագրերում, ինչի հաշվին կապահովվի այն, որ դաշինքի երկրների միջեւ արտահանական սահմանափակումներ չեն լինի ռազմական ոլորտում։

Bloomberg-ի հրապարակման մեջ հավաստիացվում է, որ Թուրքիայի իշխանությունները դեռ չեն կապվել Ռյութեի հետ իրենց պահանջների առնչությամբ։

Comentários


1/477

LATEST NEWS​​

bottom of page