Խիզախ է և ծանրակշիռ. Բորելը՝ Հռոմի ստատուտին միանալու ՀՀ որոշման մասին
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի կառավարության նախաձեռնությունները արդարադատության ոլորտում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։ Այս մասին նա հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարել է, որ խրախուսում է Հայաստանին շարունակել դիմակայել մարտահրավերներին՝ խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության տարածման դեմ պայքարում։
Անդրադառնալով Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի որոշմանը՝ Բորել է դա անվանել է ծանրակշիռ և խիզախ որոշում։
Comentários