top of page

Նավալնիի մայրը հրաժարվում է ընդունել որդու մահը

Ուղղիչ գաղութում մահացած ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, հրաժարվել է ընդունել ցավակցությունները։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ չի հավատում որդու մահվանը։

«Ցավակցություններ չեմ ուզում լսել։ Մենք տեսանք մեր որդուն գաղութում [փետրվարի 12-ին], հանդիպել էինք: Նա ողջ էր, առողջ, կենսուրախ»,- ընդգծեց նա։

Ավելի վաղ Վլադիմիրի շրջանային դատարանը հայտնել էր, որ ընդդիմադիրը նախորդ օրը մասնակցել է Կովրովի քաղաքային դատարանի նիստերին և իրեն լավ է զգացել։ Նա հանդիպումներին մասնակցել է տեսակապով։

Փետրվարի 16-ին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է «Բևեռային գայլ» թիվ 3 ուղղիչ գաղութում։ Զբոսանքից հետո նա վատ է զգացել և գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը։ Ընդդիմադիրի մահվան պատճառը, նախնական տվյալներով, պոկված թրոմբն է եղել։ Նշվում է, որ բժիշկները փորձել են վերակենդանացնել Նավալնիին, սակայն չեն կարողացել։

Միևնույն ժամանակ, ըստ ռեանիմատոլոգ Ալեքսանդր Պոլուպանի, որը բուժել է քաղաքական գործչին 2020 թվականի օգոստոսին, «թրոմբոէմբոլիզմի» ախտորոշումը, որ Նավալնիին տրվել է FSIN-ում, չարտոնված է և կարող է հաստատվել միայն դիահերձման արդյունքների հիման վրա։ Նա բացատրել է, որ զննել է ընդդիմադիրին և նրա մոտ թրոմբոէմբոլիայի վտանգ չի հայտնաբերել։

Comentarios