top of page

Նեթանյահուն հայտնել է, թե երբ Իսրայելը կհարվածի Ռաֆահին

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը լայնածավալ գործողություններ կձեռնարկի Ռաֆահում՝ խաղաղ բնակչությանը տարհանելուց հետո:


Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը կոչ է արել ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը հնարավորինս շուտ համաձայնության գալ Իսրայելի հետ պատանդների և գերիների փոխանակման հարցում՝ Գազայի հատվածում իրավիճակի էլ ավելի սրումից խուսափելու համար։ 


Այժմ իսրայելական բանակը պատրաստվում է գրոհել Գազայի հատվածի հարավում՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը, որտեղ անկլավի 2,3 միլիոն բնակիչներից մոտ 1,5 միլիոնը պատսպարվում է մարտերից։ Իսրայելական կողմի տվյալներով՝ քաղաքում ապաստան են գտել ՀԱՄԱՍ-ի զինյալների մնացած կազմավորումները։ ՄԱԿ-ը և շատ երկրներ կոչ են անում Իսրայելին հրաժարվել այդ ծրագրերից։


Աբբասը նշել է, որ Ռաֆահի վրա հարձակումը «կհանգեցնի հազարավոր զոհերի, տառապանքների և պաղեստինցիների զանգվածային փախուստի»:

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page