top of page

Վլադիմիր Պուտինը Կիմ Չեն Ընին մեքենա է նվիրել

Հյուսիսային Կորեայի աշխատավոր կուսակցության ներկայացուցիչները, ովքեր այցով գտնվում էին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից նվեր են ստացել մեքենա ՝ Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի համար։

Ռուսաստանի առաջնորդը ռուսական արտադրության անձնական մեքենա է հանձնել հյուսիսկորեացի գործընկերոջը, ասվում է երկրի Կենտրոնական հեռագրական գործակալության (CTNA) հաղորդագրության մեջ։

«Նվերը, որ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ուղարկել է ընկեր Կիմ Չեն Ընին, երկու երկրների ղեկավարների միջև հատուկ սերտ կապի ակնհայտ ցուցադրումն է և լավագույն նվերն է», - նշում է հրատարակությունը։

Կարելի է ենթադրել, որ տեղափոխված մեքենան եղել է «Աուրուս» լիմուզինը, որը ՌԴ նախագահը Կիմ Չեն Ընին ցույց է տվել անցած աշնանը՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԿԺԴՀ խորհրդարանը հավանություն է տվել Հարավային Կորեայի հետ գրեթե բոլոր տնտեսական կապերի դադարեցմանը:


Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page