Ուկրաինան կարող է «շան պես» լքել ԱՄՆ-ին. Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է, որ ընտրվելու դեպքում կգտնի Ուկրաինայի հակամարտությունը լուծելու ճանապարհը, ինչպես նաև հայտարարել է, որ Կիևը կարող է «շան պես լքել» Վաշինգտոնին։
«Մենք կարող ենք գործարք կնքել այս պատերազմի հետ կապված, այն բաներից մեկը, որ մենք պատրաստվում ենք անել, այս պատերազմի ավարտն է: Այս պատերազմը աղետ է... Մենք գնում ենք այս պատերազմը կարգավորելու: Եթե նրանք դիմեն այլ երկիր, մեզ շան պես կլքեն»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է «պատմության մեջ ամենամեծ առևտրականը»՝ ենթադրելով, որ ԱՄՆ-ն կարող է «հարյուրավոր միլիարդավոր դոլարներ» կորցնել, եթե Ուկրաինան գործարք կնքի Ռուսաստանի հետ։
Comments