Ձերբակալվել է եպիսկոպոս, որը պատրաստվում էր Նավալնիի հոգեհանգիստին ծառայություն իրականացնել․ ինչ է ասում եկեղեցին
Սանկտ Պետերբուրգում Սոլովեցկի քարի մոտ տեղի է ունեցել Ալեքսեյ Նավալնիի հոգեհանգստի արարողությունը: Ձերբակալվել է առնվազն յոթ մարդ։ Այս մասին գրում է Бумага-ն։ Տեղեկությունը փոխանցում է meduza.io-n:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Առաքելական Ուղղափառ Եկեղեցու եպիսկոպոս Գրիգորի Միխնով-Վայտենկոյի ձերբակալության մասին, որը պատրաստվում էր ծառայություն իրականացնել: Արդյունքում հոգեհանգիստը կատարել է Առաքելական Ուղղափառ Եկեղեցու մեկ այլ քահանա։
Գրեթե անմիջապես Սոլովեցկի քարին են հասել ոստիկանության աշխատակիցները։ Նրանք ցրել են հավաքվածներին և ձերբակալել առնվազն յոթ մարդու։ Այժմ մարդիկ շարունակում են ծաղիկներ տանել հուշահամալիրի մոտ։
Սանկտ Պետերբուրգի միտրոպոլիայում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին հայտարարություն է տարածել այն մասին, որ Գրիգորի Միխնով-Վայտենկոն չի ծառայում Ռուս ուղղափառ եկեղեցում, ինչպես նաև կոչ է արել «անտեսել հանրային տարածքում նրա ցանկացած հայտարարություն և կոչ»:
Comments