top of page

Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է



Թումանյանի տարածաշրջանում, փետրվարի 14-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։


Ինչպես տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ «Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ»,- հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից և հավելում, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:


Ըստ աղբյուրի՝ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհային դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page