top of page

Բաքուն մերժել է սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկը



Չլուծված խնդիրների լուծումը, հարաբերությունների կարգավումը դրական ազդեցություն կթողնի ողջ տարածաշրջանի և բոլոր զուգահեռ ընթացող գործընթացների վրա: Բաքուն բացասական է արձագանքել սահմանազատման և սահմանագծման Հայաստանի առաջարկին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը:

«Քննարկման սովորական բանակցային գործընթաց է սա, հստակ այս առաջարկների հետ կապված բացասական արձագանք է եղել Բաքվից, բայց կրկնում եմ, սա շարունակական ընթացք է, այնպես չէ, որ մեկ անգամ առաջարկեցինք, իրենք մերժեցին և վերջ, որովհետև եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են եղել անընդունելի: Բազմիցս հայտարարել ենք, որ շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով»,-նշեց ԱԳ նախարարը։

Նա հայտնեց, որ Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սոչիում պայմանավորվել են՝ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, և գործը կտանեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ հայկական կողմը հարյուր տոկոսով հավատարիմ է այս հայտարարությանը և ստանձնած պարտավորությանը:

«Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս հայտարարությանը, այս պարտավորությանը, որն ստանձնել ենք։ Այժմ ադրբեջանական և ռուսական կողմի հետ քննարկում ենք այն անվտանգության միջոցները, որոնք մեր կարծիքով կհանգեցնեն անվտանգությանը, սահմանագծի մեխանիզմներ կստեղծեն»,-ասաց արտգործնախարարը և հավելեց, որ ինտենսիվ քննարկումների մեջ են և «Կարմի Խաչ»-ի և միջազգային մյուս ընկերությունների հետ Լեռնային Ղարաբաղ այցերի Ադրբեջանի սահմանափակումների շուրջ։

LATEST NEWS​​

bottom of page