Կարճվել է Արթուր Վանեցյանի, Մանուկյանի, Շարմազանովի և մյուսների վերաբերյալ քրեական գործը
Քննչական կոմիտեն կարճել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերաբերյա քրեական գործը կարճել է։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ ՔԿ-ն քրեական գործը հարուցել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) եւ 307.1 հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը:)
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին եւ քրեական գործ հարուցվեց։
Comentários