top of page

Որքա՞ն գումար է Հայաստանի ԱԺ-ն վճարել Հունաստանի խորհրդարանի փորձագիտական խմբի գիշերակացի համար



ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում հունվարի 25-27-ը ՀՀ ԱԺ էր ժամանել Հունաստանի խորհրդարանի փորձագիտական խումբը։ Այս խմբի գիշերակացի համար հյուրանոցային ծախսերը հոգացել է ՀՀ Ազգային ժողովը։


ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարը պայմանագիր է կնքել «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի հետ՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Այս պայմանագրով ընկերությունը «Grand Hotel Yerevan» հյուրանոցում կամ վերջինիս հարմարություններով մեկ այլ հյուրանոցում մատուցել է հյուրանոցային ծառայություն, որը իր մեջ ներառել է նաև նախաճաշը։ Ազգային ժողովը ծառայությունների մատուցման համար ընկերությանը վճարել է 3 մլն դրամ։

Comments


1/480

LATEST NEWS​​

bottom of page