Երևանում թալանել են ՀՀ գլխավոր դատախազության նախկին պաշտոնյայի տունը․ տարել են 15 մլն դրամ և 10 մլն-ի ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 5-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 29-ամյա Վ․ Վ․-ն և հայտնել, որ իր բարեկամի տնից գողություն է կատարվել։ Տեղում ահազանգողը ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 1-ին անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Նորք Մարաշում գտնվող Արփենիկ Նալբանդյան փողոցի 25 հասցեում գտնվող առանձնատան երրորդ հարկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար ու ոսկյա զարդեր։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ թալանված տունը պատկանում է 29-ամյա Հարություն Մաղաքյանին, ով նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում և այս պահին գտնվում է արտերկրում, իսկ նրա տնից հափշտակել են մոտ 15 մլն դրամ և մոտ 10 մլն դրամի ոսկյա զարդեր։
Commentaires