top of page

Մահացել է բժիշկը, ով Պուտինին 20 տարվա «լիարժեք կյանք» էր խոստացել


Սանկտ Պետերբուրգում հունվարի 5-ին մահացել է բժշկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Խավինսոնը, ով պայքարում էր ծերացման դեմ։ Երկարակեցության փորձագետն ապրեց մինչև 77 տարեկան, թեև հույս ուներ նշելու իր 100-ամյակը։ Գիտնականի մահվան պատճառը պաշտոնապես չի նշվում, հայտնում է Dialog-ը։

Վլադիմիր Խավինսոնը ծնվել է 1946-ին Արեւելյան Գերմանիայում: 1970 թվականից նա ուսումնասիրել է ծերության թեման։ Պեպտիդային կենսակարգավորիչների հայտնաբերումը Խավինսոնին բերեց համաշխարհային համբավ:

Հայտնագործությունը հետաքրքրել է Պուտինին, ով երազում է երկարակեցության մասին։ Խոսակցություններ կան, որ բժիշկը Պուտինին խոստացել էր «լիարժեք կյանք» ևս 20 տարի։ 2017 թվականին Պուտինը գիտնականին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով՝ բժշկության ոլորտում առանձնահատուկ նվաճումների համար։

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page