4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանում
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քվեմո Քարթլիում՝ Դմանիսի մունիցիպալիտետում։
Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.1 մագնիտուդ, խորությունը՝ 6 կմ։ Երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիի ժամանակով 08:58-ին։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Comments