top of page

23-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ



ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 23-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։


«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. փետրվարի 18-ին՝ ժամը 09:58-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սպորտի փողոցի տներից մեկում իր հարազատն ինքնասպան է եղել:


Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել հիշյալ տան բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է ողորկափող երկփողանի հրացան:


Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատաքրեագիտական փորձաքննություններ:


Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

תגובות


1/483

LATEST NEWS​​

bottom of page