top of page

Շուրջ 170 միլիոնի գնում Սուքիասյանի ընտանեկան բիզնեսից՝ միայն մեկ ամսում. 168.am


168.am-ը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնեսը շարունակում է պահպանել իշխանության նախընտրելին լինելու դիրքերը, հատկապես, երբ   մեկ անձից և հրատապ կարգով մեկ անձից գնումներ են իրականացվում։

Միայն 2023 թվականի դեկտեմբեր ամսին, միայն մեկ նախարարություն  այս ընկերության հետ կնքել է շուրջ 170 միլիոն դրամի հրատապ մեկ անձից գնման պայմանագիր։

Խոսքը վերաբերում է Վահե Ղազարյանի ղեկավարած՝ Ներքին գործերի նախարարությանը, որը 2023 թվականի դեկտեմբերի 20-ին  հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով երկու պայմանագիր է կնքել «Սիլ Ինշուրանսի» հետ։

Պայմանագրերից առաջինով՝ պետական գերատեսչությունը  Սուքիասյանների ընտանեկան բիզնեսից կատարել է 64 միլիոն 977 հազար դրամի գնում։

Այս գումարով «Սիլ Ինշուրանսը»  կապահովագրի (ԿԱՍԿՈ) ՆԳՆ հաշվեկշռում հաշվառված 150 Շկոդա մակնիշի մեքենա. յուրաքանչյուր մեքենայի ապահովագրության գումարը կազմել է 414 հազարից մինչև 435 հազար դրամ։

«Սիլ Ինշուրանսի»՝ Ներքին գործերի նախարարության հետ կնքված երկրորդ  պայմանագրի արժեքը կազմում է 108 միլիոն 735 հազար դրամ գումար. այս գումարը նախատեսված է 65 միավոր Շկոդա մակնիշի մեքենայի ապահովագրության համար։

Թե ինչո՞ւ է Նեքին գործերի նախարարությունը և՛ նոյմբերին (13 միլիոն դրամ՝ «Միցուբիշի L200»  մեքենաների ապահովագրության համար), և՛ դեկտեմբերին ՆԳՆ հաշվեկշռում հաշվառված մեքենաների ապահովագրությունն իրականացնում առանց մրցույթ հայտարարելու, և ինչպես է ստացվում, որ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով գնումը որոշվում է կատարել հենց իշխանական պատգամավորի ընտանեկան բիզնեսից,  Ներքին գործերի նախարարությունը չի հիմնավորում։

Comentarios


1/470

LATEST NEWS​​

bottom of page