top of page

15-ամյա գերմանացի դպրոցականը դանակահարել է Ուկրաինայի բասկետբոլի հավաքականի խաղացողին

Ուկրաինայի բասկետբոլի հավաքականի խաղացողին դանակահարել է 15-ամյա գերմանացի դպրոցականը, հայտնում է Bild-ը։

Նախօրեին Գերմանիայի արեւմտյան Օբերհաուզենում սպանվել է ուկրաինացի 17-ամյա բասկետբոլիստ Վլադիմիր Էրմակովը։ Նա հանդես էր գալսի Ուկրաինայի երիտասարդական հավաքականում, իսկ պատերազմի պատճառով տեղափոխվել էր Գերմանիա և հանդես էր գալիս գերմանական Art Giants Düsseldorf ակումբում։

Ժամը 20-ի սահմաններում նա տուն էր վերադառնում 18-ամյա թիմակից Արտեմ Կոզաչենկոյի հետ։ Ավտոբուսում նրանք վիճաբանության մեջ են մտել դպրոցականների հետ։ Երբ մարզիկները երկաթուղային կայարանում իջել են ավտոբուսից, դեռահասները դանակներով հարձակվել են նրանց վրա։

Էրմակովը ստացած վերքերից մահացել է հիվանդանոցում։ Կոզաչենկոն ծանր վիրավոր է. Հանցագործությունը ֆիքսվել է CCTV տեսախցիկներով։ Երկուշաբթի գիշերը ոստիկանությունը բերման է ենթարկել երկու կասկածյալի։ Նրանցից գլխավորը գերմանա-թուրքական ծագումով 15-ամյա դպրոցական է՝ Գելզենկիրխենից։ Նա ոստիկաններին արդեն հայտնի է որպես հանցագործ, ով մի քանի հարձակումներ ու կողոպուտներ է կատարել: Երկրորդը գերմանա-հունական ծագումով 14-ամյա դպրոցական է Հերնե քաղաքից, որը նույնպես հայտնի է ոստիկանությանը։ Առաջինը ձերբակալվել է, երկրորդը հանձնվել է խնամակալներին։

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
1/480

LATEST NEWS​​

bottom of page