top of page

14 ԶՈՀ ԵՒ 108 ՎԻՐԱՎՈՐ. ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ ԲԵԼԳՈՐՈԴՈՒՄ

Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Բելգորոդում մահացածների թիվը հասել է 14–ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:


«Ճշտված տեղեկություններով՝ մահացել են 12 մեծահասակ և երկու երեխա։ Եվս 108 մարդ, այդ թվում՝ 15 երեխա, վնասվածքներ են ստացել»,– ասված է հաղորդագրությունում։


ՌԴ նախագահին առընթեր երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան իր հերթին հայտնել է, որ գնդակոծությունից տուժած երեխաներից 4-ի վիճակը ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։


Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ  Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը, քաղաքում հրթիռային վտանգի տագնապ է հնչել։ Նա բնակիչներին հորդորել էր իջնել թաքստոցներ՝ նշելով, որ վտանգը դեռ չի անցել։


Գնդակոծության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանության փորձ», «սպանություն», «գույքի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում» հոդվածներով

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page