top of page

Քանանին` սահմանամերձ և տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունների մասին

Սահմանամերձ և տարածաշրջանային հարևանների հետ Իրանի հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությունը զարգացում են ապրում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին` անդրադառնալով հարևանների հետ հարաբերություններին:


«Տարածաշրջանային ու բազմակողմ մեխանիզմների կիրառումն Իրանի արտաքին քաղաքականության հերթական ձեռքբերումն էր։ Որոշ կարևոր մեխանիզմներին անդամակցությունը, ինչպիսիք են BRICS-ը, ԵԱՏՄ հետ հարաբերությունների ամրապնդումը, տարբեր երկրների հետ երկարաժամկետ համապարփակ ծրագրերի ստորագրումը Իրանի առևտրաքաղաքական հարաբերությունների զարգացման ցուցիչն են»,- նշել է Քանանին:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page