top of page

Տիգրան Արզաքանցյան․ Ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք.


«Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու էին իրեն «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկել, ձերբակալել, ապա ազատ արձակել։ Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Արզաքանցյանը պատրաստվում էր Երևանից Դուբայ մեկնել, սակայն նրան «Զվարթնոց» օդանավակայանից բերման էին ենթարկել։ Նրա ձեռքի պայուսակում հրազենի 16 փամփուշտ էր հայտնաբերվել։ Քրեական վարույթ էր նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, սակայն քրեական հետապնդում չէր հարուցվել։ «Շատերին դեռ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը։ Հասկանալու համար՝ ես ճամփորդության էի մեկնում և ինձ հետ վերցրել էի օրինական ճանապարհով ձեռք բերված զենք, բայց ուղեբեռի հետ շփոթմունք էր եղել, որի պատճառով համապատասխան փաստաթղթերը կարողացա տրամադրել երեք ժամ ուշացումով։ Հիմա ամեն ինչ կարգին է, ես և ընտանիքս ԱՄԷ-ում ենք։ Իրավական հարցերն ամբողջությամբ լուծվել են»։

 
 
 

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page