Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի արևելքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12:44-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ամբրոլաուրի քաղաքի մոտակայքում գրտնվող Բաջ գյուղում, օջախը՝ 13 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Comments