top of page

Վրաերթ Երևանում. հետիոտը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած Saturn Aura մակնիշի ավտոմեքենայով Խուդյակովի փողոցի 69/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 83-ամյա Վլադիկ Մ․-ին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակին 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page