top of page

Վլադիմիր Ժիրինովսկին մահացե՞լ է



Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում չհավատալ Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին տեղեկատվությունը, որը կեղծ է և անհիմն։ Այս մասին հայտնել է ՌԴԼԿ կենտրոնական ապարատի առաջին ղեկավարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կարգինովը, փոխանցում է «РИА Новости»-ն։


Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է փետրվարի 2-ին, նրա վիճակը գնահատվում է կայուն:


«Եղել են սադրանքներ, հեռախոսազանգեր Վլադիմիր Վոլֆովիչի մահվան առնչությամբ։ Մենք պարզաբանել ենք իրավիճակը․ դա սուտ է և անհիմն»,- նշել է Կարգինովը։

Komentarai


1/465

LATEST NEWS​​

bottom of page