top of page

Չեմ հավատում, թե մարզպետին Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով. Արսեն Բաբայան


Տարեվերջին Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը հայտարարություն-կոչով գրավոր դիմեց բոլոր խմբակցությունների ղեկավարներին առաջարկելով սկսել քննարկումներ Վանաձոր համայնքում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ձաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Տարին սկսվեց Լոռվա մարզպետի պաշտոնանկությամբ: Հիշեցնեմ, որ պաշտոնանկ արված մարզպետը Վանաձորում քաղաքապետի ՔՊ թեկնածուն էր:

Բոլորովին չեմ հավատում, թե մարզպետին Նիկոլ Փաշինյանն իսկապես ազատեց պաշտոնից թերացումների պատճառով, քանի որ այդ մարզպետը նշանակման օրվանից թերացել է բոլոր հարցերում:

Ակնհայտ է դառնում, որ Դոխոյանի հայտարարությունը խախտել է կառավարության ղեկավարի վանաձորյան պլանները և շուտով ականատես կլինենք նոր զարգացումների»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Նիկոլ Փաշինյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել էր Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին և արձանագրել բազմաթիվ խնդիրներ:

Այսօր Կառավարության որոշումով Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն ազատվել են պաշտոններից:

댓글


1/465

LATEST NEWS​​

bottom of page