top of page

Կայացել է հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը

Երեկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառումը։


ree

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։

Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված:

Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։

Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։

Անդրադարձ է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։

Միջոցառումը կայացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

 
 
 

Comments


1/501

LATEST NEWS​​

bottom of page