Էր Ռիյադը տապալել է Անկարայի խորամանկությունը. ե՞րբ կստորագրվի Երեւանի հետ համաձայնագիրը
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տապալվել է Թուրքիայի ֆուտբոլի սուպերգավաթի խաղը, որ տեղի էր ունենալու Ստամբուլի Գալաթասարայ եւ Ֆեներբահչե թիմերի միջեւ: Սաուդյան Արրաբիան սկսել է ֆուտբոլի զարգացման ինտենսիվ ծրագիր եւ դրա շրջանակում նաեւ իր մոտ կազմակերպում է տարբեր երկրների սուպերգավաթային խաղեր: Սակայն, իմ այս անդրադարձը ամենեւին ֆուտբոլի մասին չէ, այլ ընդամենը ֆուտբոլի առիթով, սակայն՝ մեծ քաղաքականության մասին: Գալաթասարայ-Ֆեներբահչե խաղը էր Ռիյադում տապալվել է, որովհետեւ կազմակերպիչները՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունը չի համաձայնել նախավարժանքի ժամանակ թիմերի մարզաշապիկներին Աթաթուրքի պատկերի առկայությանը, ինչպես նաեւ խաղի մեկնարկից առաջ Թուրքիայի պետական օրհներգը հնչեցնելուն: Այն, որ խաղը տապալվել է մեկնարկից մի քանի րոպե առաջ, հուշում է, որ թուրքական կողմը Սաուդյան Արաբիայի իշխանության հետ նախապես չի քննարկել այդպիսի պայմաններ, այլապես անհամաձայնությունը կստանար հենց սկզբից, այլ ոչ թե խաղը կտապալվեր մեկնարկից մի քանի րոպե առաջ: Այսինքն, թուրքական կողմը փորձել է կազմակերպիչներին դնել փաստի առաջ եւ կասկած չկա, որ Աթաթուրքի պատկերն ու Թուրքիայի օրհներգի հնչեցումը ամենեւին չի եղել ֆուտբոլային թիմերի նախաձեռնությունը:
Ավելին, դա եղել է թերեւս ոչ թե Թոււրքիայի ֆոիտբոլային, այլ քաղաքական իշխանության մտադրությունն ու որոշումը՝ Սաուդյան Արաբիայի իշխանությանը փստի առաջ դնելու համար: Թուրքերը թերեւս մտածել են, որ կազմակերպիչները չեն գնա խաղը տապալելուն եւ ստիպված կլինեն ընդունել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում Աթաթուրքի պատկերն ու նրա ստեղծած պետության հիմնը: Խորհրդանիշներին քաղաքականության մեջ մեծ տեղ տվող Անկարան անշուշտ այդ կերպ փորձել է այսպես ասած բարոյահոգեբանական առավելության հասնել Էր Ռիյադի նկատմամբ, որի հետ Էրդողանի ջրերը լիովին տարբեր առուներով են հոսում շատ վաղուց, թերեւս այն ժամանակից, երբ Անկարայում սաուդական դեսպանատանը սխանվեց սաուդցի վտարրանդի լրագրող Հաջոգին, ըստ մամուլի տեղեկությունների՝ Սաուդյան արքայազն բեն Սալմանի պատվերով ու հորդորով: Իհարկե միամտություն է կարծել, թե հենց դրա համար է Էրդողանը «խրտնել» Էր Ռիյադից:
Սաուդյան Արաբիան մահմեդական աշխարհում առաջնորդության հարցում, Էրդողանի այսպես ասած նեոօսմանիզմի հավակնությունների հարցում հակազդեցության առանցքային օջախներից մեկն է, իր թե տնտեսական, թե քաղաքական հավակնություններով: Այդ հարցեըը առավել սրվում են ներկայումս՝ մերձավորարեւելյան մեծ ռեգիոնում տեղի ունեցող թեժ զարգացումների ֆոնին, որոնց վառվող օջախը իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտն է: Այն վերափոխելու է ռեգիոնը, եւ այստեղ ակնառու է Էրդողանի հավակնությունների գերաճը՝ դատելով Իսրայելի եւ դրա վարչապետ Նաթանյահուի հասցեին Էրդողանի ելույթներից: Նա կարծես թե տեսնում է իր շանսը Գազայում ըստ էության ռազմավարական ծուղակկի մեջ հայտնված Իսրայելի բարդ իրավիճակի ֆոննին: Այստեղ է սակայն, որ Անկարայի համար խնդիրներից մեկը լինելու է Էր Ռիյադը, որը փորձում է գործել ավելի հանդարտ, անշտապ: Թուրքիայի համար թերեւս նյարդայնացնող էր շաբաթներ առաջ Մոսկվա-ԱՄԷ-Էր Ռիյադ-Թեհրան երթուղով բարձր մակարդակի բանակցային շղթան, հատկապես այն ֆոնին, որ Էրդողանն իր նախաձեռնությամբ չեղարկել էր Իրանի նախագահի՝ նոյեմբերի վերջին Անկարա սպասվելիք այցը:
Այն, որ խաղադրույքները բավականին բարձր են, վկայում է նաեւ Սաուդյան Արաբիայի անզիջում կեցվածքը, երբ առանց աչք թարթելու գնացել են ընդհուպ ֆուտբոլային խաղի տապալման, սակայն տեղի չեն տվել իրենց փաստի առաջ կանգնեցնելու թուրքական խորամանկությանը: Այդ բարձր խաղադրույքների ֆոնին առավել ուշագրավ է դառնում շաբաթներ առաջ Միացյալ Էմիրություններում Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի դեսպանների միջեւ ստորագրված՝ երկկողմ դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին հուշագիրը: Այսօր անշուշտ ամենից հաճախ հնչող հարցն է, թե կստորագրվի՞ արդյոք խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ: Գուցե հնչի տարօրինակ, սակայն ռեգիոնալ անվտանգության միջավայրի, ըստ այդմ Հայաստանի անվտանգության միջավայրի հարցում թերեւս ոչ պակաս, իսկ գործուն առումով գուցե ավելի էական է հարցը, թե երբ կստորագրվի Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերություն հաստատելու մասին միջպետական համաձայնագիրը:
Comments