top of page

Արմեն Ղուլարյանին պաշտոնից հեռացնելուց հետո Քաղշինկոմիտեի ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով ինքնակենսագրությունների հավաքագրում է հայտարարվել.

  • Jan 5, 2024
  • 1 min read

Քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի (Քաղաքաշինության կոմիտեի) ղեկավարի պաշտոնում թեկնածուների կադրային բանկը համալրելու նպատակով վարչապետի աշխատակազմը հայտարարում է ինքնակենսագրությունների հավաքագրում։

Պահանջվում է պատշաճ կրթություն, ծրագրերի կառավարման, ղեկավարման, վերահսկողության կամ համակարգման փորձ և հմտություններ։

Ինքնակենսագրությունը և մոտիվացիոն   նամակը կարող եք ուղարկել hr@gov.amէլեկտրոնային փոստի հասցեով՝ մինչև 2024 թվականի հունվարի 9-ը ներառյալ։

Հարցազրույցներից հետո երեք թեկնածուի տվյալները կներկայացվեն վարչապետին՝ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար։

Հիշեցնենք՝ հինգշաբթի կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել էին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

 
 
 

Comments


1/512

LATEST NEWS​​

bottom of page