Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից
Կառավարության որոշումներով պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Համապատասխան հարցերը ներառված են կառավարության այսօրվա նիստի օրակարգում։
Հիշեցնենք, որ նախօրեին Լոռու մարզ այցի ժամանակ Փաշինյանը դժգոհել էր դպրոցների հիմնանորոգման և կահավորման որակից ու հայտարարել, որ չի հանդուրժելու նման իրավիճակ։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էին քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետը։
Commentaires