ԼՐԱԲԵՐ

Պաշտպանն ընդունել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վաշինգտոնում Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի պատվիրակությանը՝ Էվա Մելիսի գլխավորությամբ:

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի ուղղություններն ու սկզբունքները։ Մասնավորապես, Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ իր աշխատանքի կարևոր ուղղություն է գործարարության պաշտպանությունը, որը իրականացվում է ինչպես գործարարների կողմից Պաշտպանին հասցեագրվող անհատական բողոքները քննարկելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանխարգելիչ քայլեր ձեռնարկելով։ Մասնավորապես, գործարարների իրավունքների պաշտպանության համար դիմումներ են հասցեագրվում Սահմանադրական դատարան, ներկայացվում են հատուկ կարծիքներ ՍԴ-ում գործարարներին առնչվող դիմումների վերաբերյալ,  մշակվում են օրենսդրական նախագծեր և այլն։

Կողմերը քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարում պետության կողմից իրականացվող քայլերն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում։ Մասնավորապես, Արման Թաթոյանը նշել է, որ այս ոլորտում աշխատանքներն ունեն առաջնահերթ կարևորություն, քանի որ կոռուպցիան ուղիղ բացասական ազդեցություն է ունենում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը դատական պրակտիկայի բարելավմանը և դատաիրավական բարեփոխումներին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags