ԼՐԱԲԵՐ

«Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել

Մայիսի 27-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և շինության տարածքում՝ խոտածածկույթ (մոտ 500 քմ):

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags