ԼՐԱԲԵՐ

Արթիկում բերման է ենթարկվել 9 անձ. նրանց մոտ կանեփանման զանգվածի 4 փաթեթ է եղել, մեքենայում՝ եւս 2-ը

Ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման ենթարկված մի խումբ անձանց անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են կանեփի սերմեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մայիսի 17-ի գիշերը, ժամը 13։40-14։00 ընկած ժամանակահատվածում, Արթիկ քաղաքի տարբեր փողոցներից բաժին բերման ենթարկվեցին Շիրակի մարզում ապրող 9 անձ, որոնցից 4-ը՝ ավտոմեքենայով։

Ավտոմեքենաներից մեկի հատակից հայտնաբերվել է 25.84 գրամ ընդհանուր քաշով՝ չորացված կանեփանման զանգվածի 4 փաթեթ, իսկ բերման ենթարկված Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում՝ շուրջ 10 գրամ քաշով նույն զանգվածի 2 փաթեթ։

Դեպքի առթիվ ոստիկանության Արթիկի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։ Քննությունը շարունակվում է։

Այլ Նորություններ

Գրել Մեկնաբանություն

News

Facebook

Videos

Popular Tags